Երևան
16/04/18

ՈԱԱԿ Ֆորում

Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը

Օրակարգ

11։50

«Թափանցիկությունը մասնագիտական կրթության ոլորտում. կրթության կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտություն (արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրում)»


Զեկուցող` Դոնալդ Վեսթերհեյդեն, Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն, Նիդեռլանդներ
Ընդհանուր քննարկում շահակիցների հետ

15։30

«Նախաբակալավրական (կարճ ցիկլ) մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում»


Զեկուցող` Դոնալդ Վեսթերհեյդեն, Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն, Նիդեռլանդներ

10։50

«Կրթական մակարդակների, ուսումնառության ակնկալվող արդյունքների և գնահատման չափանիշների փոխկապակցում»


Զեկուցող` Ջենիֆեր Անն Մուն, Բորնմութի համալսարանի Մեդիայի կիրառության գերազանցության կենտրոն, Մեծ Բրիտանիա

12։50

«Բուհ-գործատու համագործակցության մոդելի կիրառում»

Զեկուցողներ`
Ռուբեն Թոփչյան, ՈԱԱԿ
Քրիստինե Սողիկյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
Ընդհանուր քննարկում շահակիցների հետ

Զեկուցողներ

Անուշավան Մակարյան

ՈԱԱԿ բաժնի ղեկավար

Քրիստինե Սողիկյան

ամբիոնի վարիչ

Վարդուհի Գյուլազյան

ՈԱԱԿ ավագ մասնագետ

Ջենիֆեր Անն Մուն

միջազգային փորձագետ

Դոնալդ Վեսթերհեյդեն

միջազգային փորձագետ

Ռուբեն Թոփչյան

ՈԱԱԿ տնօրեն


Մեր Մասին

Ապրիլի 16-17-ին տեղի կունենա որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումը, որն այս  անգամ կրելու է  «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը։  Ֆորումի կազմակերպիչն է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։

Միջոցառումը մեկ հարկի ներքո կմիավորի բուհերի և քոլեջների ներկայացուցիչներին, կրթության որակի ապահովման տեղացի և միջազգային մասնագետներին և գործատուներին։

Ֆորումի նպատակն է.

  • քննարկման առարկա դարձնել մասնագիտական ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում,
  • քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները, միտումներն ու մարտահրավերները,
  • վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը,
  • շահակիցների քննարկումների միջոցով դուրս բերել արդիական խնդիրների լուծման համընդհանուր ընդունելի առաջարկներ,
  • նպաստել որակի ընդհանուր մշակույթի ամրապնդմանը կրթության բոլոր մակարդակներում։

Թեմաները

Երկօրյա ֆորումի շրջանակներում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին․

  • Թափանցիկությունը մասնագիտական կրթության որորտում․ կրթության կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտություն։ Արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրում
  • Նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում
  • Կրթական ծրագրերի բարելավում, ՄԿԾ-ների և մոդուլների մշակում ոլորտային նկարագրիչների համատեքստում
  • Բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած մոդելը․ փորձարկման արդյունքներ, կիրառությունը
  • Ինստիտուցիոնալ հավատարմագրումների երկրորդ շրջափուլի մեկնարկը, սպասվող փոփոխություններ։

 

Մասնակիցներ

Որակի ապահովան ֆորումը  քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է մասնագիտական  կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը հատկապես կհետաքրքրի ՄՈՒՀ-երի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են մասնագիտական  ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:

Ֆորումի մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հղման վրա։

Ֆորումի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։

Լուրեր

Երեքշաբթի, ապրիլի 17

#ֆորում2018. Ինչպե՞ս բարելավել կրթական ծրագրերը և կրթված մասնագետներ թողարկել

Ուրբաթ, ապրիլի 6

Աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկվի որակի ապահովման ֆորումի շրջանակներում